կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 04:05
Քաղաքական

Վարդան Խաչատրյան. Պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Վարդան Խաչատրյան. Պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը
«Ես անձամբ ստորագրել եմ «Ժառանգության» դիմում-պահանջի տակ»,- այսօր հայտարարել է «Ժառանգության» նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: «Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ մենք ավելի վաղ լուծած լինեինք այդ հարցը, երբ համաշխարհային քաղաքականության մեջ ձեւավորվում էր ճանաչման հուն, եւ այդ հունի մեջ հայտնվելը կարող էր բերել բավականին լուրջ դիվիդենտներ: Որեւէ տարածքային ամբողջականության միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու առաջին պայմանը մեկ այլ միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից տվյալ սուբյեկտի ճանաչումն է: Ճիշտ կլիներ, որ Հայաստանն առաջինը սկսեր այդ գործընթացը, որովհետեւ ղարաբաղյան հարցերը հայկական պրիզմայով միջազգային հանրությանը ներկայացնելը որոշակի բարդություններ ունի»,- նշել է պատգամավորը`հավելելով, որ ճանաչումը բանակցությունների սեղանին ղարաբաղյան կողմի վերադառնալու ամենակարճ ճանապարհն է:


Իսկ Ղարաբաղի հարցում կտրուկ շրջադարձ չի լինի, կարծում է Վարդան Խաչատրյանը: «Կտրուկ շրջադարձ տեղի չի ունենա եւ որեւէ պարտադրանք չի լինի»,- շեշտել է պատգամավորը: Մեջբերելով արմատական ամերիկյան քաղաքագետների տեսակետները` Վարդան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանն այսօր որեւէ ուժային կենտրոնի հովանու ներքո չէ, որ ի վիճակի լինի հակամարտությունը մինչեւ վերջ տանելու: Ըստ նրա, հարցի լուծումը վերապահված է միայն կողմերին, եւ շեշտը դրված է նրա վրա, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը հետաձգվի տասնամյակներով, ինչն էլ ադրբեջանական կողմի հախճապակե երազանքն է: