|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Առաջիկայում Կազանում տեղի ունենալիք` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վերաբերյալ որոշում կընդունվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նախագահների հանդիպումից սպասումները մեծ են: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` հանդիպման ժամանակ, ենթադրվում է, որ կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների ամբողջական նախագիծը»,- ասել է Լուկաշեւիչը:
Նրա խոսքով` այդ փաստաթղթի ձեւակերպումները համաձայնեցվել են երեք երկրների արտգործնախարարների միջեւ ապրիլ եւ հունիս ամիսներին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: «Տեղի ունեցած քննարկումների ժամանակ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք կարեւոր հարցերի շուրջ: Նախագահները կքննարկեն այդ ամենը եւ համապատասխան որոշում կընդունեն»,- համոզմունք է հայտնել Լուկաշեւիչը: