կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 03:20
Արցախ

Կիրո Մանոյան. 252-րդ բանաձեւը կընդունվի, եթե դրվի քննարկման

Կիրո Մանոյան. 252-րդ բանաձեւը կընդունվի, եթե դրվի քննարկման
«Երաշխավորված չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 21-ին կդրվի քննարկման»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Կիրո Մանոյանը: Նրա  փոխանցմամբ, նախորդ 10 տարիներին հարցը անցել է փուլեր, բայց տարբեր ճնշումների տակ այդպես էլ չի հասել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: Այժմ ավելի քան կարևոր է, որ ժամ առաջ հարցը դրվի քվեարկության, քանի որ Կոնգրեսի արդեն հաջորդ նստաշրջանում հայամետ կոնգրեսականները փոքր-ինչ պակաս են: Քննարկվել է արդյո՞ք 252-րդ բանաձևը Կոնգրեսի այս տարվա վերջին նիստի օրակարգում` Կիրո Մանոյանի խոսքով` պարզ կլինի միայն 30-40 ժամվա ընթացքում: «Եթե բանաձևը դրվի քվեարկության, ապա` կընդունվի»,- ասում է բանախոսը` վկայակոչելով այս մասին թուրքական մամուլում շրջանառվող տեսակետները: