կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 16:00
Քաղաքական

Կընդունվի նոր իրավական ակտ, որը կլուծի երիտասարդ դասախոսների սոցվճարի հետ կապված խնդիրները

Կընդունվի նոր իրավական ակտ, որը կլուծի երիտասարդ դասախոսների սոցվճարի հետ կապված խնդիրները

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ  հանրությանը հուզող մի հարցի: Նա նշեց, որ վերջին օրերին իրեն են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի` երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ:

 

Վարչապետի խոսքով` չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ` կա'մ համակարգի մասնակից է, կա'մ մասնակից չէ:

 

«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»,- ասաց վարչապետը: