|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը, որից հետո գյուղնախարարը 6 ամսվա ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական համակարգ, որը ներառում է շուրջ 340 հազար գյուղացիական (ընտանեկան) տնտեսություն, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքի իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ: Հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակը, կարևորվում է գյուղատնտեսության պետական ակտիվ աջակցությունն ու պետական կարգավորման մեխանիզմների կիրառումը: Կառավարության ծրագրով նպատակադրվել է գյուղատնտեսության ոլորտում կատարելագործել սուբսիդավորման մեխանիզմները:Դրանք լինելու են առավելապես հասցեականացված:
Սուբսիդավորման նախընտրելի ուղղությունների շահառուներ կհանդիսանան հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարող տարբեր կարգավիճակում գտնվող տնտեսավարողները (գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ):
Ընդհանուր առմամբ հայեցակարգի կիրառումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը: