կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-16 05:33
Իրավական

Ավազակային հրատարակություն

Ավազակային հրատարակություն

Արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը 2011-ին հրատարակել է «Սերը եւ արեւմուտքը» գրքի 2-րդ հատորը` «Սիրո առասպելները», որը թարգմանել է ֆրանսերենից:

«Գրախանութում իմ թարգմանությունն էի նայում եւ զարմանքով տեսա, որ գրքի վրա նշված չէ իմ անունը: Պարզվում է` 2 տիրաժ են տպել` մեկն առանց իմ անվան, մյուսը` անունով»,- «Երկիր»-ին հայտնեց նա:

Նշենք, որ գրքի այն օրինակում, ուր չկա թարգմանչի անունը, միայն գրված է, որ գիրքը լույս է տեսնում Ֆրանսիայի մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ տպագրվել է ԵՊՀ հրատարակչության կողմից: Նշված չէ անգամ, որ գիրքը թարգմանված է ֆրանսերենից, ավելին` այնտեղ, ուր պետք է լիներ «ֆ» տառը, գրված է «ռ», ինչը նշանակում է, որ գիրքը թարգմանված է ռուսերենից: Այնինչ, գրքի ռուսերեն տարբերակը գոյություն չունի:

Թոփչյանը չի ցանկանում պատժել մեղավորներին` ինչպես հարկն է: «Ես չեմ ուզում կեղտին առնչվել, պայքարելու ավելի ազնիվ ձեւեր կան»,- ասում է գրողը` ավելացնելով, որ պայքարը պետք է շարունակել, նոր գործեր անելով, եւ ավելի աչալուրջ լինել: