Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան` ժամը 5:30-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
Ավազակախմբի բոլոր 3 անդամները եղել են դիմակավորված, նրանցից մեկն, ով հարվածել է Աղվան Գրիգորյանին, նախնական տեղեկություններով, խոսել է Շիրակի բարբառով, այնուհետև սկսել է խոսել ռուսերեն: Բոլորը եղել են սպորտային կառուցվածքով երիտասարդներ:
Տանտերը, երկու որդիները եւ մայրը ենթարկվել են դաժան ծեծի: Նրանցից պահանջել են չհրկիզվող պահարանի բանալիները, որոնք չստանալուց հետո Աղվան Գրիգորյանին պատկանող BMW X5 մակնիշի 01 ՏՕ 009 համարանիշի ավտոմեքենայով չհրկիզվող պահարանն առևանգել են:
Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը տեղեկացնում է, որ նախկին թաղապետին եւ նրա որդիներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու ինչպես ավազակային հարձակում կատարած անձանց, այնպես էլ առեւանգված ավտոմեքենան: