Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազոթյան մամուլի ծառայությունը:
Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Ընդ որում՝ քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեեւ կատարված հանցագործությունների ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:
Ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 1-ը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5` սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով: Նրանք բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
«Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը: Եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին 1-2 դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա»,- ասել է գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (բանդիտիզմ):