Օգոստոսի 21-ին` ժամը 06.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 05.00-ին, դիմակավորված անձինք պատշգամբով մտել են Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել տանտիրոջը, նրա կնոջն ու դստերը եւ, զենքի սպառնալիքով հափշտակելով 3 միլիոն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ, դիմել են փախուստի:
Ազիզյաններին տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Կատարվում է նախաքննություն: