Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սեպտեմբերի 23-ի առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամների թվում, ըստ yerkir.am-ի ունեցած տվյալների, պաշտոնյաների որդիներ կան: Արդեն համացանցում տարածվել է, որ դրանցից մեկը ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:
Քիչ առաջ yerkir.am-ի աղբյուրները տեղեկացրին, որ հայտնի է դարձել ևս մեկ պաշտոնյայի որդու անուն: Այս խմբավորմանը, նախնական տվյալներով, մաս է կազմում նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի որդին:
Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից` մի քանի ուղղություններով: Ավազակախմբի անդամները ձերբակալվել են:
Yerkir.am-ի ոստիկանության աղբյուրները տեղեկացնում են, որ հենց այս ավազակախումբն է, որը վերջին շրջանում աղմկահարույց ավազակային հարձակումներ էր գործել բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանների վրա:
Հիշեցնենք, որ ավազակային հարձակումների էին ենթարկվել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին պետ Էդուարդ Բեզոյանի, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյանի բնակարանների վրա:
Ըստ yerkir.am-ի աղբյուրի` արդեն հայտնաբերվել են գործին առնչվող փաստացի իրեղեն ապացույցներ, մասնավորապես` Նապոլեոն Ազիզյանի բնակարանից ավազակային հարձակմամբ ձեռք բերված իրեր: