Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող "Տոտո" բուքմեյքերական ակումբներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.45-ին դիմակավոր 2 անձ, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաձիգ, մուտք են գործել բուքմեյքերական ակումբ և զենքի սպառնալիքով աշխատակցից հափշտակելով 240.000 դրամ, դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն: