|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 23-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 53-ամյա Վանիկ Պ.-ի տան վրա ավազակային հարձակում է կատարվել:
Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ դիմակավորված երկու անձ, պատուհանի ապակին կոտրելով, մտել են տուն և ինքնաձիգի ու դանակի սպառնալիքով իրենից գումար պահանջել: Վանիկ Պ.-ն դիմադրել է, ավազակներից մեկը ինքնաձիգով հարվածել է նրա գլխին, ապա, ոչինչ չգողանալով, դիմակավորները դիմել են փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ` ավազակություն: Կատարվում է նախաքննություն. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը: