Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ոստիկանության աշխատակիցները, Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչների և նախկին ոստիկանների օգնությամբ, ավազակային հարձակում կատարելու պահին ձերբակալել են 2 անձի։ Հիշյալ շենքն ունի 12 մուտք և իր երկարության պատճառով կոչվում է «զոքանչի լեզու»։ «Առավոտի» տեղեկություններով, ձերբակալվել են նախկինում դատված 26-ամյա Արամ Բարսեղյանը և 33-ամյա «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը։ Նրանք հրազենով և դանակով զինված հենց շենքի մուտքի մոտ փորձել են ավազակային հարձակման միջոցով 63-ամյա Նադյա Շահինյանից հափշտակել նրա մոտ եղած 38 մլն դրամը։ Մեզ հայտնի է դարձել, որ Ն.Շահինյանը աշխատում է երկաթուղու էլցանցում՝ որպես գանձապահ։ Երբ քաղաքացիներն ու ոստիկանները փորձել են վնասազերծել զինված հանցագործներին, նրանք կրակել են իրենց հետապնդողների ուղղությամբ։ Տուժած գանձապահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։