կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 06:42
Հասարակություն

Ավազակային Երեւան

Ավազակային Երեւան

WikiLeaks-ը եւ նրա ռուսաստանյան գործընկեր Русский репортер կայքը հրապարակել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի դիտարկումները 2008-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած քրեական մի շարք դրվագների վերաբերյալ:

 

Դեսպանը նշում է, որ ամենատարբեր կարգի քրեական միջադեպերում ավելի հաճախ ներգրավված են լինում ազդեցիկ դեմքեր՝ օլիգարխներ, քաղաքական գործիչներ, գեներալներ , նրանց երեխաները, հարազատները կամ թիկնապահները: Ըստ դեսպանի` Սպիտակում իրար հետ մրցող խմբավորումների միջեւ պարզաբանությունները, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանի սպանության փորձը, հոլանդացի գործարարի վրա կատարված հարձակումը եւ այլ դաժան հանցագործություններ ստիպել են ընդդիմությանը հայտարարել պետության քրեականացվածության մասին:

 

Յովանովիչը նշում է, որ Հայաստանը եւ Երեւան քաղաքը ավանդաբար եղել են անվտանգ վայրեր սովորական քաղաքացիների եւ արտասահմանցիների համար, թեեւ անօրինականությունը նորություն չէ Հայաստանում, հատկապես` վերոհիշյալ ազդեցիկ դեմքերը հաճախ ցուցադրել են, որ վեր են օրենքից: