Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 1-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի վարչական դատարանում տեղի կունենա Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am-ի եւ Էդիկ Անդրեասյանի դատական նիստը (դատավոր Ս.Թադեւոսյան):
Հիշեցնենք, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դատի է տվել Report.am կայքէջին եւ լրագրող, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակված «Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածի համար:
Հ. Բաբուխանյանը վիրավորական է համարում հոդվածում տեղ գտած այն մտքերը, թե «քաջարի» զորավարի մոտ լավ են ստացվում ներկուսակցական հեղաշրջումներն ու կուսակցական կնիքի համար մղվող մենամարտերը», «աչքաբացի մեկն էր», «ջահել է» աշխատել» եւ այլ արտահայտություններ:
Բացի հերքումից եւ հրապարակային ներողությունից, նա լրատվամիջոցից եւ հոդվածագրից պահանջում է երեք միլիոնական դրամ:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայկ Բաբուխանյան Report.am-ին երկրորդ անգամ է դատի տվել` այս անգամ Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածի եւ այդ հոդվածի վերաբերյալ ընթերցողներից ստացված արձագանքների պատճառով: Այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա վաղը` հունիսի 15-ին, ժամը 11:00-ին: