Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դարձյալ դատի է տվել Report.am կայքէջին` այս անգամ Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածի եւ դրա վերաբերյալ ընթերցողներից ստացված արձագանքների համար:
Հայցվորը համարում է, որ «նյութը եւ արված տարբեր հրապարակումները պարունակում են վիրավորական արտահայտություններ»:
Հրապարակային ներողություն եւ փաստաբանական ծախսերի փոխհատուցում պահանջելուց բացի, Բաբուխանյանը նաեւ միջնորդել է դատարանին` արգելել պատասխանողների որոշակի գործողությունները, մասնավորապես` «արգելել հայցվորի նկատմամբ որեւէ նյութ www.report.am լրատվական միջոցում տպագրել եւ դրա հիման վրա որեւէ հայտարարություն այլ անձանց կողմից տեղադրել կամ թույլատրել որեւէ հայտարարություն տպագրել կամ տպագրած հայտարարությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի հայցվորի պատվի արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վիրավորական եւ/կամ զրպարտող արտահայտություններ»:
Ի դեպ, այս միջնորդությունը դատարանը բավարարել է:
Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանի նախորդ հայցը Report.am կայքէջի եւ Էդիկ Անդրեասյանի դեմ գտնվում է նախնական դատաքննության փուլում: Հայցվորը յուրաքանչյուր պատասխանողից պահանջում է 3 միլիոն դրամ: