Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
50 տարվա ընթացքում ծագումով ադրբեջանցի հայտնի թուրք բլոգեր, լրագրող Ֆուադ Աբասովի մուտքը Ռուսաստանի տարածք արգելվել է: Այդ մասին հայտնում է Report-ը՝ իր աղբյուրին հղումով:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հարցումով: Այսօր բլոգերը Ռուսաստանից Բաքու կարտաքսվի:
Ավելի վաղ Աբասովը պատմել է, որ, որպես ձերբակալության պատճառ, ոստիկանները նշել են այն, որ նրա` ՌԴ-ում բնակվելու թույլտվության ժամկետը չեղարկվել է, սակայն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել` նշելով, որ նա կարող է պահանջել դրանք դատարանում:
Մեկնաբանելով այն մեղադրանքները, որ ձերբակալվել է ազգային հողի վրա թշնամանք հրահրելու համար, Աբասովն ասել է, որ իր ձերբակալության ժամանակ ոչ ոք իրեն ոչինչ չի ասել այդ մասին: