Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրել է.
«ՀՀ ժամանակավոր վարչապետի տիկնոջ էջի վերջին 10 գրառումները կոնկրետ անձանց և լրատվամիջոցներին են թիրախավորում, ունեն վիրավորանք պարունակող բովանդակություն, հետևաբար հակասում են Facebook-ի Community Standards-ին (Համայնքի կանոններին), որն ունի բավականին հստակ ձևակերպված քաղաքականություն՝ ոչ կոռեկտ, վիրավորական և ատելություն պարունակող խոսքի (hate speech), բռնության սպառնալիքների և տարբեր տեսակի ոտնձգությունների դեմ։
Facebook-ն արգելում է անհատներին ուղղված անձնական հարձակումները, հատկապես՝
• սպառնալիքներ, վիրավորանքներ կամ նվաստացնող արտահայտություններ,
• մարդու ֆիզիկական տեսքի, խելքի կամ վարքի մասին նվաստացնող ձևակերպումներ,
• հատկապես խստորեն է վերաբերվում անչափահասների նկատմամբ ոտնձգություններին։
Հետևաբար առաջարկում եմ.
• Զանգվածաբար դիմել բողոքարկման (report) գործիքին (սեղմեք յուրաքանչյուր գրառման կամ մեկնաբանության վրա և ընտրեք “Report”)։
Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը և հեռացնել դրանք, այլապես խախտելու է իր իսկ սահմանած կանոնները և դառնալու երկակի ստանդարտներով շարժվող հարթակ (չնայած զարմանալի չի լինի)»։