կարևոր
4516 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 08:58
Իրավական

Դատավորը հրաժարվում է անցկացնել Նաիրի Հոխիկյանի դեմ դատը

Դատավորը հրաժարվում է անցկացնել Նաիրի Հոխիկյանի դեմ դատը

Հունիսի 14-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նաիրի Հոխիկյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատը՝ իբրև թե դատարանի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Հովհաննիսյանը բավարարել է Նիկոլ Փաշինյանի ենթակա Վլադիմիր Կարապետյանի հայցը, և առերևույթ կողմնակալ դատավճռի մասին Նաիրի Հոխիկյանն ասել է, որ Էդգար Հովհաննիսյանը կատարել է իշխանության պատվերը և նվազագույն տղամարդկություն չի ցուցաբերել։

Ինչպես սպասելի էր, զբաղվածությունը պատճառ բերելով՝ դատին չէր ներկայացել տուժող ճանաչված Էդգար Հովհաննիսյանը, ով նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։

Դատին ներկա էին Նաիրի Հոխիկյանը և նրա շահերի պաշտպաններ, ճանաչված փաստաբաններ Լուսինե Վիրաբյանը և Վրեժ Խաչիկյանը։

Ներկա էր հանրային մեղադրող ոմն Էդ․ Բաբայան։

Դատական նիստի ժամանակ դատավոր Հակոբ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը անձնական ու աշխատանքային կապեր ունի տուժող Էդգար Հովհաննիսյանի հետ։ Մասնավորապես՝ ինքը ավելի վաղ աշխատել է ԱԱԾ-ում, որտեղ աշխատում է նաև Էդգար Հովհաննիսյանի եղբայրը, իսկ իրենք լավ հարաբերություններ ունեն։ Դրա հետ միաժամանակ դատավոր Հակոբ Մանուկյանը նշեց, որ ինքը աշխատանքային հարաբերություններ ունի Էդգար Հովհաննիսյանի հետ, մասնավորապես՝ տուժող ճանաչված Էդգար Հովհաննիսյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, այսինքն՝ դատավոր Հակոբ Մանուկյանի անմիջական ղեկավարը։

Այս ամենը հաշվի առնելով՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց ու այդպիսով հրաժարվեց անցկացնել Նաիրի Հոխիկյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կա 8 դատավոր։ Մեկը հրաժարվեց մասնակցել առերևույթ պատվիրված գործին, մնաց ևս 7 դատավոր։ Այս տրամաբանությամբ մյուս դատավորների գործելու դեպքում մինչև 2023-ի տարեվերջ բոլորը ինքնաբացարկ կհայտնեն, որից հետո փակուղու առաջ կանգնած դատական իշխանությունը ստիպված կլինի ընդունել, որ քննիչի կողմից տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում նախաքննության ընթացքում, ինչը նաև գործի կասեցման հիմք է։

Ակնհայտ է նաև, որ քաղաքական իշխանության և նրա մանկլավիկների կողմից տեղի է ունեցել առերևույթ պատվերի իջեցում՝ փորձել ճնշում գործադրել Նաիրի Հոխիկյանի նկատմամբ և ստիպել լռել երկրում տեղի ունեցող հանցավոր ու դավաճանական գործողությունների մասին։

Նաիրի Հոխիկյանը (ես) չի լռելու, չի գնալու ոչ մի գործարքի, շարունակելու է սկզբունքային պայքարը դավաճանական ու թուրքահպատակ իշխանության տապալման համար։

Ես խոստացել եմ պատժել բոլոր դավաճաններին ու հանցագործներին, ես իմ խոստումը կատարում եմ՝ ցուցաբերելով հայկական տղամարդկություն, իսկ նվազագույն տղամարդկությունը ամեն մարդուն հասու չի։