կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-23 13:06
Աշխարհ

Թուրքիան և ՌԴ-ն հիբրիդային պետություններ են, Ադրբեջանն ու Բելառուսը` ավտորիտար. The Global State of Democracy Report-2021

Թուրքիան և ՌԴ-ն հիբրիդային պետություններ են, Ադրբեջանն ու Բելառուսը` ավտորիտար. The Global State of Democracy Report-2021

Հրապարակվել է The Global State of Democracy Report-2021 զեկույցը` «Աշխարհը գնալով ավելի ավտորիտար է դառնում» վերնագրով: 

Զեկույցի համաձայն՝ աշխարհի 70%-ն ապրում է ավտորիտար կամ հիբրիդային ռեժիմների ներքո։

Աշխարհը դառնում է ավելի ավտորիտար, քանի որ ոչ ժողովրդավարական երկրները դառնում են ավելի ամբարտավան իրենց ռեպրեսիաներում, և շատ ժողովրդավարական երկրներ տառապում են հետընթացից՝ խոսքի ազատությունը սահմանափակելու և օրենքի գերակայությունը թուլացնելու մարտավարությամբ: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ ավտորիտար ուղղությամբ շարժվող երկրների թիվը գերազանցում է ժողովրդավարական ուղղությամբ շարժվող երկրների թիվը։ 

Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի զեկույցում Թուրքիան ներառվել է այն երկրների թվում, որտեղ ժողովրդավարությունն ամենաշատն է անկում ապրել:

20 երկիր, ներառյալ՝ Թուրքիան և Ռուսաստանը, հիբրիդային ռեժիմներ են, 47 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Եթովպիան և Իրանը, ճանաչվել են որպես ավտորիտար ռեժիմներ։

Ներկայումս Եվրոպայում կա 39 դեմոկրատիա, 3 հիբրիդային ռեժիմ (Ռուսաստան, Սերբիա և Թուրքիա) և 2 ավտորիտար ռեժիմ (Ադրբեջան և Բելառուս)։

Եվրոպայի ոչ ժողովրդավարական կառավարությունները՝ Ռուսաստանը և Թուրքիան՝ հիբրիդային ռեժիմներ, և Ադրբեջանն ու Բելառուսը՝ ավտորիտար վարչակարգեր, ուժեղացրել են իրենց ճնշումները քաղաքական հակառակորդների, անկախ լրատվամիջոցների և քննադատող քաղաքացիների նկատմամբ: Նրանք աջակցում են ոչ լիբերալ և հակաժողովրդավարական ուժերին իրենց սահմաններից դուրս՝ լուրջ խնդիրներ ստեղծելով իրենց երկրներում ժողովրդավարության համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ զեկուցի, Հայաստանն առաջընթաց է ապրել ժողովրդավարության մեջ` չնայած Հայաստանի ներսում ընդդիմության նկատմամբ իրականացվող ապօրինություններին: