ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը կստորագրեն մի քանի համաձայնագրեր, որոնք թույլ կտան ընդլայնել համագործակցությունն Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարները եւ Ռուսաստանի պատվիրակությունը կհանդիպեն նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում հրավիրված գագաթանողովում:
Հանդիպումն արդեն պատմական են համարում, քանի որ այն շատ առումներով կկանխորոշի եւ կլուծի կողմերի դիրքորոշումները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ծագած բազմաթիվ սուր խնդիրների շուրջ: