|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիրակի օրը Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստը, որի որոշվել է ստանձնել Լիբիայում ռազմական գործողությունները վերահսկելու պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ ռազմական գործողություններն իրականացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի համաձայն. տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ նշվում էր, թե ՆԱՏՕ-ի ուժերի գործողությունները ղեկավարելու է կանադացի գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարը:
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել էին, որ Լիբիայի օդային տարածքի` որպես թռիչքների համար չնախատեսված գոտու վերահսկողությունը կոալիցիոն ուժերից անցնելու է Դաշինքին, սակայն բոլոր գործողությունները ղեկավարելու մասին ընդհանուր հայտարարի չէին եկել: