|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մարտի 19-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը սկսել են ռմբակոծել Լիբիայի առաջնորդ Քադաֆիի կողմնակիցների հսկողության տակ գտնվող շրջանները: Տրիպոլիում ավիառմբահարումից հիմնովին ավերված շենքը եղել է Քադաֆիին ենթակա զինված ուժերի հրամանատարական կետը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ռմբակոծվել է լիբիացի առաջնորդի նստավայրի շենքերից մեկը: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ շենքը ռմբակոծել է բրիտնական ՌՕՈՒ-ն: ԱՄՆ ՌՕՈՒ-ն ռմբակոծել է Լիբիայի ամենամեծ օդանավակայանը:
Հրթիռա- եւ ավիառմբահարումներից մարտի լույս 20-ի գիշերը, Լիբիայի իշխանությունների տվյալներով, զոհվել է 48, վիրավորվել՝ 150 մարդ: Ըստ լիբիացի զինվորականների՝ զոհվել են հիմնականում ծերեր, կանայք եւ երեխաներ: