կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 16:35
Քաղաքական

Ոչ թե մինչեւ բարոյական, այլ մինչեւ իրական հաղթանակ

Ոչ թե մինչեւ բարոյական, այլ մինչեւ իրական հաղթանակ

Արարատի մարզպետն ու ոստիկանապետը պետք է հրաժարական տան. Արարատում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ինքը բոլորին բարեւ է ասում, բայց ոչ մեկը թող այդ բարեւը չշփոթի թուլության հետ:

 

Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ժողովուրդն իրավունքներ չունի, պետք է պատասխան տան օրենքի առջեւ: Նա նշեց նաեւ, որ այլեւս ոչ մի ոխ, ոչ մի տառապանք կամ ցավ ժողովուդը չպետք է տեսնի, այլ աշխատանք, արժանապատիվ կյանք բոլորի համար, երեխաների ապագայի համար:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մասնակիցներին պարզաբանեց, որ ճիշտ են ասում այն մարդիկ, ովքեր նշում են, թե Րաֆֆիի համար չեն հավաքվում, քանի որ յուրաքանչյուրը պետք է հավաքի գնա` հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի:

 

«Ես ձեր այդ ուժը զգացել եմ, եւ մենք այս պայքարը պետք է տանենք ոչ թե մինչեւ բարոյական հաղթանակ, այլ իրական` ժողովրդի հաղթանակ»,- Արարատում իր խոսքը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: