|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ հայտնի է դարձել, որ Տիգրան Կարապետիչը վերջնականապես հույսը կտրել է իր հարազատ ԱԼՄ-ն վերաբացելու մտքից. «ԱԼՄ հոլդինգի» նախագահ եւ Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հաստատել է հեռուստաընկերության շենքը վաճառելու մասին լուրը. «Այո, այդ լուրը ճիշտ է, ես վաճառել եմ այդ շենքը, դա իմ սեփականությունն էր»:
Հարցին, թե նոր սեփականատերը շենքն ինչ նպատակով է օգտագործելու, Կարապետիչը պատասխանել է, որ, իր իմանալով, հյուրանոց են կառուցելու:
Խոսակցություններ կան, որ իշխանություններից, քաղաքականությունից եւ հայ ժողովրդից հիասթափված Կարապետիչը մտածում է նաեւ կուսակցության գրասենյակի շենքում տեղակայված «Դուպլեքս» մամուլի ակումբը լուծարելու եւ «Դիպլոմատ» կայքը փակելու մասին: