Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք տոնական մշակույթ չունենք. տոն եւ սեղան հասկացությունները ձուլված են: Ներքին ուրախության պակաս կա, որն էլ հավասարակշռվում է սեղանի առատությամբ, այսինքն` աղքատացել է տոնահանդեսի մշակույթը»,-ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Վերջինս ներքին ուրախության հասնելու մի քանի մեթոդներ առաջարկեց. նոր տարում ջուրը նորացնել` թափելով տարաների միջի անցած տարվա ջուրը, բացել պատուհանները, նորոգել տան կրակը, եւ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ անել: Ընդ որում, տիկին Խառատյանն ասաց, որ կան գուշակությունների բազմաթիվ ձեւեր. գոնե մեկը փորձել պետք է: Սրան ի պատասխան երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ ասաց, որ պետք է միտքն ու կյանքը առողջ լինի` ի~նչ գուշակություններ:
«Ժամանակի հետ հարաբերվելու նշանակություն եմ տալիս Ամանորին: Գրեթե հիմնովին կորցրել ենք մեր ավանդույթներն ու դրանց իմաստը: Խնդիրն ավելի բարդ է, քանի որ հիմա մենք արդեն ուրիշ մարդիկ ենք»,-նկատեց Լ.Պիպոյանը:
Առաջացավ կոնֆլիկտ, երբ Պիպոյանն ասաց, որ ինքը դեմ է թանգարանային ազգագրությունը 21-րդ դար մտցնելուն: Ըստ Հր.Խառատյանի, հենց նման մտածողության պատճառով էլ թանգարանը համարվում է մեռած տեղ:
Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ Ամանորը տոնելու ձեւը հասարակական կյանքն է արտացոլում. «Վիճակն անմխիթար է: Հաջորդ տարի ես պայմանավորվել եմ ուսուցիչների հետ, եւ մենք բոլորս միասին պաս ենք պահելու` խմբով»:
Հր. Խառատյանի համոզմամբ, Ամանորը տոնելը հասարակական կարեւորագույն արժեք է, իսկ Բլեյանն էլ համեմատության համար հարցրեց. «ԱԼՄ-ի պե՞ս»: