կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 12:13
Քաղաքական

Ժամանակին Աշոտյանն ու Շարմազանովը գալիս էին ԱԼՄ-ի թոք-շոուներին… Տիգրան Կարապետյան

Ժամանակին Աշոտյանն ու Շարմազանովը գալիս էին ԱԼՄ-ի թոք-շոուներին… Տիգրան Կարապետյան

ՀՀԿ-ին այս հակամարտությունը ոչ մի օգուտ չի բերի, քանի որ նրանք ամեն ինչ անհատական դաշտ են տանում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին:

 

Նա նշեց, որ տարօրինակ է, որ ՀՀԿ-ն մակարդակից է խոսում: «Ես երեկ լսում էի Աշոտյանի ելույթը, որը «փայլում» էր մակարդակով: Գիտե՞ք` ժամանակին Աշոտյանն ու Շարմազանովը գալիս էին ԱԼՄ-ի թոք-շոուներին, ու ես տեսել եմ նրանց մակարդակը, թե ինչպես չեն կարողանում երկու բառ իրար կապել»,- ասաց նա:

 

Կարապետյանը նշեց նաև, որ ցինիկություն է համարում ՀՀԿ-ի` Ծառուկյանին ԲՀԿ-ից տարանջատելու փաստը: Նա ծիծաղելի համարեց այն, որ ասում են, թե Ծառուկյանը հարկ չի վճարում: «Էդ իրենցից ո՞վ է վճարում, որ…»,- նշեց Կարապետյանը:

 

Ըստ նրա` Ծառուկյանը բարեգործություններ է անում` քիչ, թե` շատ, հարցի երկրորդ կողմն է, քանի որ ՀՀԿ-ն չոփ էլ չի տալիս ժողովրդին:

 

«Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու: Այ, այդ օրը այնտեղ կգան մարդիկ, ովքեր երբեք չեն եկել հանրահավաքների, և իշխանությունը կտեսնի, թե ինչպես է ժողովուրդն արձագանքում իր քայլերին: Հենց նախագահը բացասական խոսեց Ծառուկյանի մասին, մնացած ՀՀԿ-ականներն էլ ոգևորվեցին: Նորմալ է` պետք է ցույց տային, չէ՞, որ իզուր չեն պաշտոն զբաղեցնում»,- ասաց Կարապետյանը:

 

Հարցին, թե այս ամենից Մարտի 1-ի հոտ չի՞ գալիս, պատասխանեց, որ վատ հոտառություն ունի, բայց ամեն ինչ հնարավոր է: