Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում տեղի ունեցավ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հայտերի վարկանիշային քվեարկությունը եւ լիցենզավորված կապուղիների ընտրությունը։
11-րդ մրցույթում «Արմնյուզ» ՓԲԸ-ն հավաքեց 44 միավոր, իսկ նույն կապուղու համար հայտ ներկայացրած «Ա1+» հետուստաընկերությունը ներկայացնող «Մելտեքս» ընկերությունը ընդամենը 2 միավոր: Հանձնաժողովի 8 անդամներից միայն «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը 0 միավոր չնշանակեց «Ա1+»-ին:
Արդյունքում «Ա1+»-ը պարտվեց եւ հեռարձակվելու իրավունք չստացավ:
8-րդ մրցույթում պայքարում էին «ԱԼՄ-Հոլդինգ» ընկերությունը եւ «Երեւան» հեռուստաընկերությունը։ ՀՌԱՀ-ի 8 անդամների քվեարկության արդյունքում ԱԼՄ-ն հավաքեց՝ 32, «Երեւան-TV»-ն՝ 40 միավոր։
Հիշեցնենք, որ հայտարարված 18 մրցույթներից յուրաքանչյուրի համար հայտ ներկայացրել էր 1-ական ընկերություն։ Միայն հայտարարված երկու մրցույթների՝ 8-ի եւ 11-րդի համար հայտ էր ներկայացրել է 2 ընկերություն։