կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 00:51
Հասարակություն

Հալածանք ԱԼՄ-Հոլդինգի ղեկավարի դեմ

Հալածանք ԱԼՄ-Հոլդինգի ղեկավարի դեմ

«Հալածանք. իմ դեմ իրականացվող քայլերը միայն այսպես կարող եմ որակել»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ եւ ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, հիմա էլ սկսել են ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի հեռուստադիտողների զանգերը եթեր չհասնեն: «Ժողովուրդը բողոքում է, որ բջջային հեռախոսներով չեն կարողանում միանալ իմ հաղորդմանը: Ուղիղ եթերի բոլոր երեք հեռախոսահամարներով զանգահարելու դեպքում էլ մարդկանց բջջայինների էկրանին գրվում է «զապրեշիոն», այսինքն` համարն արգելափակված է: Սա մի խոչընդոտ: Մյուս խոչընդոտն էլ ուզում են ստեղծել Վանաձորում, որտեղ ամսի 15-ին մենք միտինգ ենք հրավիրել: Բայց եթե անգամ թույլ չտան, մենք մեկ ա անելու ենք»,- նշեց ԺԿ նախագահը` հավելելով, որ ԱԼՄ-ին արդեն չեն հրավիրում իրադարձություններ լուսաբանելու, իսկ որոշ վայրերում նույնիսկ արգելում են նկարահանող խմբի մուտքը: «Չեն կանչում, չեն թողնում, որովհետեւ վախենում են մեր օբյեկտիվությունից, վախենում են, որ եթերից ճիշտը կասենք: Այդ ամենը, ես կարծում եմ, հրահանգված է վերեւներից: Ես կուզեի, որ մեր երկրի իշխանավորները չձգտեին այդ արգելանքներին»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

 

Նշենք, որ ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերից զրկելու եւ այդ գործողությունը ապօրինություն որակելու կոչով Տիգրան Կարապետյանը հանրապետության մի շարք քաղաքներում առաջիկա օրերին պատրաստվում է հանրահավաքներ անցկացնել: Առաջիկա հանրահավաքը կկայանա հունվարի 15-ին, Վանաձորում եւ կավարտվի ավանդական մոմավառությամբ: