Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի հարթակում է եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:
Այս կապակցությամբ քննադատական հայտարարություններին ի պատասխան` դեսպանն ասել է, որ իր մասնակցությունը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին չի նշանակում, որ ինքը համաձայն է ՀԱԿ-ի նպատակների հետ: Դեսպանի պարտականությունների մեջ է մտնում քաղաքական իրադարձությունների դիտարկումը: «Իսկ Օպերայի շենքի աստիճանահարթակ բարձրանալը պայմանավորված է եղել ավելի լավ տեսադաշտ ունենալու հանգամանքով»,- ասել է նա:
Կես կատակ, կես լուրջ ասում են, թե ՀՀՇ կենտրոնակայանից դեսպանին առաջարկել են հաջորդ հանրահավաքում նստել ՀԱԿ ղեկավարության ուսերին. բացառիկ տեսադաշտ կունենա: