Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլին «դավաճան» անվանած ու այդ պատճառով երեկ ձերբակալված Սամվել Վարդանյանն այսօր հանրայնացրել է իրեն աշխատանքից ազատելու փաստը - երեկ ժամը 20:55-ին՝ հայտնի դավաճանին «առերեսվելիս», նա հենց աշխատանքի էր շտապում։ Երբ ձերբակալումից ազատվելուց հետո ներկայացել է այն հյուրանոցը, որտեղ աշխատում էր, պարզվել է, որ դրա «քաղաքականությամբ չզբաղվող» ղեկավարությունը այլևս չի ցանկանում, որ Սամվելն իրենց մոտ աշխատի։
X հյուրանոցի ղեկավարությունը, կարծում եմ, երեկ չի գիտակցել, թե ինչ է անում։ Չի գիտակցել, որ մարդուն քաղաքական դիրքորոշման համար է աշխատանքից ազատել, և շատ մեծ «շանս ունի» հայտնվելու նույն դիրքորոշումն ունեցող հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց զայրույթի ու ցասման թիրախում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուղղակի Սամվելը շատ «պարյադըչնի» մարդ է ու առայժմ չի ցանկանում հանրայնացնել հյուրանոցի անունը։
Բայց այս գրառումը X հյուրանոցի վախկոտ ղեկավարության մասին չէ։ Բնավ։ Այս գրառումն այն մասին է, որ արդեն երեք ընկերներ միայն իմ միջոցով են հետաքրքրվել Սամվելի մասին ու պատրաստվում են նրան աշխատանքի առաջարկ անել։
Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան