կարևոր
3265 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 21:22
Քաղաքական

Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացնում Ադրբեջանին

Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացնում Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային Հեռուստաընկերությանը։ Նա անդրադարձավ Բաքվի կողմից  պայմանավորվածություններ չկատարելը նոր պատերազմի նախապայման դիտարկելուն վերաբերող հարցին՝ ընդգծելով, որ մենք չպետք է համակերպվենք այն իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։

«Շատ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր  էսկալացիայի նախապայման։ Դրա լավագույն ձևը գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են։ Եթե նույնիսկ կարող  են լինել քննարկում բանավոր, դրանք պեետք է այս կամ այն կերպ արտահայտված լինեն հրապարակված տեքստերում»,- ասաց նա։

«Միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարությունները

«Նպատակը՝ լեզվակռիվ կամ նոր էսկալացիա ստեղծելը չէ, այլ գույքագրել և պայմանավորվածություններն իրականացնելն է»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց․

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։ Մենք ասել ենք՝ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել»։

Նա պնդում է, որ այս ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրությամբ։ Նա պնդում է, որ այս ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրությամբ։ Ինչ վերաբերում է ապաշրջափակման թեմայի շուրջ  Փաշինյանի նոր առաջարկին վերաբերող հարցին, ապա պատասխանեց․

«Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, ՀՀ սահմանին՝  հայաստանցի ծառայողները։ Եթե  խնդիրը չի հաղթահարվում և չեն համաձայնվում  օպերատորի տարբերակին՝ մեր կողմից կարող է լինել ռուս սահմանապահ ծառայությունը։ Մենք առարկություն չունենք,եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սահմանապահ ծառայությունը»։

Ճանապարհների աշխարհագրությանը վերաբերող  հարցին

«Եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների հարցում ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունենք։ Ես որևէ խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի։ Մենք այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև ուզում ենք, որ այդ ճանապարհից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, բեռներ փոխադրվեն։ Միջազգային փորձագետներ ենք հրավիրելու՝ լավագույն երթուղին գտնելու, ի վերջո այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու։ Եթե մի ճանապարհ կառուցելու համար միլիոնավոր դոլարներ դնենք և այն եկամուտ չբերի, կստացվի, որ մսխեցինք այդ գումարները։ Խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին։ Գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ունենա, թող այդպես էլ ասեն»։