|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել էր Տավուշի մարզ եւ ծանոթացել մարզի սահմանամերձ գյուղերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքներին: Նա եղել է վերամշակող մի քանի ընկերություններում, հանդիպել գյուղացիների հետ ու վստահեցրել, որ ամբողջ բերքը իրացվելու է ժամանակին եւ առանց խոչընդոտների:
«Երկիր»-ին գյուղնախարարությունից հայտնեցին, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում այս տարի ավելացել են ցանքատարածությունները: Այգեգործության զարգացմանը զուգահեռ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում վերամշակող գործարանները վերաբացելու ուղղությամբ. արդեն սկսել է գործել Վարագավանի պահածոների գործարանը: Նախարարը խոստացել է օգնել նաեւ Այգեձորի պահածոների գործարանի վերաբացման հարցում:
Տավուշի մարզում զգալի ներդրումներ են կատարվում գինեգործության զարգացման ուղղությամբ: Նախարարն իր այցելության ընթացքում ծանոթացել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի աշխատանքներին: Այնտեղ հավաստիացրել են, որ պատրաստ են գյուղացիներից ընդունել ամբողջ բերքը: