կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 02:54
Տնտեսական

Ինչի՞ց է գոհ գյուղնախարարը

Ինչի՞ց է գոհ գյուղնախարարը

2010թ.-ին . անկում է գրանցվել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` 14,5 տոկոս:։  Տխուր բայց հայտնի լուրը լրագրողներին փոխանցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։  Ըստ նախարարի հիմնական անկումը գրանցվել է բուսաբուծության ոլորտում։

Նախորդ տարվա համեմատ,այս տարի  հանրապետության ցանքատարածությունները նվազել են 16 հազար հա–ով։ Հիմնականում նվազել են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի ցանքատարածությունները։ Եթե նախորդ տարի հանրապետությունում արտադրվել էր 590 հազար տոննա կարտոֆիլ, այս տարի այդ թիվը կազմել է 490 հազար տոննա։  Պտղի արտադրության ծավալները  կազմել են 125 հազար տոննա՝ նախորդ տարվա` 375 հազար տոննաի  համեմատ : Բանջարեղենի արտադրության ծավալը նախորդ տարվա 800 հազար տոննայից այս իջել  է 690 հազար տոննայի։ 15 հազար տոննայով ավելացել է  խաղողի բերքը՝ նախորդ` 200 հազարի փոխարեն,  հասնելով 215 հազար տոննայի՝ ։
Անասնաբուծության ոլորտում էլ մոտ 1 տոկոս անկում է գրանցվել։ Սակայն դեկտեմբերին մսի իրացման ծավալները կտրուկ աճել են, արդյունքում՝ տարեվերջին ոլորտում 1.1 տոկոս աճ կգրանցվի։

Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ այս տարի ավելացել են խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակները, փոխարենն աֆրիկյան ժանտախտի պատճառով 17 տոկոսով նվազել է խոզերի գլխաքանակը։

Նախարարը իր  գործունեությունը գնահատեց  բավարար և գոհունակություն հայտնեց   իր թիմի պրոֆեսիոնալիզմից,  շեշտելով, որ աշխատակիցների մեղքի բաժինը ոլորտի ցուցանիշների անկման մեջ կամ չկա, կամ շատ չնչին է: