Միասին կարող ենք
կարևոր
310 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-10 12:19
Քաղաքական

«Մեր խնդիրն է սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծել, արտագաղթը կանխել, Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել, մեր թիմը պարապ խոստումներ երբեք չի տալիս»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամասարում

«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզւոմ են՝ Գեղամասարում։

«Խնդիրները և՛ տնտեսական են, և՛ անվտանգային, հարևանը աչք ունի այս տարածքների վրա, երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները նկատի ունի․․․ Մենք կարող ենք հաղթահարել երկրի առջև ծառացած սպառնալիքները։ Այստեղ պետք է ստեղծել աշխատատեղեր․․․ Ինձ զեկուցել են, որ այստեղից արտագաղթ է սկսվել։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է Արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ, ավելի հեշտ է լինելու հետո պայմանավորվելը, եթե այստեղ մարդ չապրի, Մեր խնդիրը հակառակն է՝ բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն»,- Գեղամասարում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։