Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական խնդիրները լուծելու խոստումներ տալիս։ «Փաստինֆո»-ի ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշել է, որ տրվել են բազմաթիվ խստումներ՝ բնակարաններով ապահովել, բիզնես ծրագրերին աջակցելու վերաբերյալ՝ թերեւս մտածելով, որ կարող են լռեցնել, գնել մարդկանց։
Նրա փոխանցմամբ՝ նման քայլերն իրականում ավելի կվանեն արցախցիներին։ «Արցախցու բնավորությունն այլ է, նրանց կաշառելով կամ վախեցնելով չէ, որ պետք է լռեցնեն»,- նշել է Մ. Հակոբյանը՝ վստահեցնելով, որ մեծ թվով արցախցիներ արձագանքել են Արցախի թեմական առաջնորդի կոչին՝ միանալու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Բավականին շատ արցախցիներ, պատրաստակամություն են հայտնել վաղը միանալ Երևանում։
Աղբյուր` Փաստինֆո