Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Լուսինե Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Բագրատաշենի անցակետից, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սպասում են ՌԴ մեկնել ցանկացող մարդկանց մի մասը, ավտոբուսներ են մեկնել Ռուսաստան: Նա նաևշեշտեց, որ թեպետ ինքը Ռուսաստանի քաղաքացի է և մյուս ավտոբուսով ինքն էլ է գնալու, սակայն եկել է Կառավարության առջև Հայաստանի քաղաքացիների համար:
«Ի՞նչ տարբերություն, եթե 36 ժամով տրանզիտ են տալիս, թող Հայաստանի քաղաքացիների համար էլ բացեն, էլի փակեն: Բելառուսով էլ են գնացել, հետ են ուղարկել։ 140 հազար է տոմսի գինը, մարդիկ գնում են առնելու, դառնում է 180 հազար: Մարդիկ կան, որ ամեն գնով գնում են, բայց մարդ կա՝ գումար չունի, վեց ամիս մնացել են այստեղ, ծախսվել է»:
Կառավարությունից պահանջում էին, որ համագործակցեն Վրաստանի և Ռուսաստանի հետ այս խնդիրների կարգավորման համար:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ դիմելով Փաշինյանին հավելեց․«Մենք այսքան հավատացել ենք իրեն, նա պետք է բոլոր հայերի մաիսն մտածի, ոչ միայն քաղաքացիների։ Հիմա խնդրում ենք, որ Փաշինյանը մեզ մարդու տեղ դնի, արդեն այս իրավիճակը զզվացրել է։ Մենակ խոստումներ են տալիս ու այդ խոստումների մասին մոռանում են»։
Մանրամասները՝ տեսանյութում․