Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայացած Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման մրցավարությունն առաջացրեց շատերի դժգոհությունը: Ֆրանսիացի մրցավարը խաղում 7 դեղին քարտ ցույց տվեց, որոնցից 5-ը` հայերին:
Մասնավորապես` երկրպագուները և խաղացողները բողոքում էին մի քանի դրվագներից: Հենրիխ Մխիթարյանի գոլը չհաշվվեց, մինչ այդ 11 մետրանոց մեր դարպասին, որը կարող էր չլինել, հատկապես` որ մրցակիցն ավելի կոպիտ խաղ էր ցուցադրում: Մի խոսքով` սուլիչը սուլում էր հակառակորդի օգտին` խանգարելով պայքարել:
Այս կապակցությամբ զանգահարեցինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` տեղեկանալու, թե, արդյոք, պատրաստվո՞ւմ են որևէ բողոք ներկայացնել կողմնապահ մրցավարության համար: Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել: