կարևոր
4570 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-07 10:51
Քաղաքական

Արդյոք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվե՞լ․ Ալվինա Աղաբաբյան

Արդյոք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվե՞լ․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«Ի դեպ, ի՞նչ ասել է «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

• Իրականում ի՞նչ է այդ ԵՄ «քաղաքացիական» առաքելությունը և ովքե՞ր են նրանում ընդգրկվելու։

• Ի՞նչ բնույթի զեկույցներ պիտի պատրաստվեն։

• Ու՞մ հանդեպ վստահության կառուցման մասին է խոսքը։ Ադրբեջանի՞ ու ադրբեջանցիքի՞։ էն որ օրեր առաջ գնդակահարում էին մեր տղերքին ու հրճվում արածո՞վ։ էն որ մեր կանանց էին մասնատում ու բավարարություն ստանու՞մ։ Գուցե ԵՄ «քաղաքացիական» առաքելությունը փորձի Ադրբեջանում հայատյաղությունը նախ վերացնել, թե՞ նպատակն իրականում այլ է։

• Արդյոք «քաղաղացիական» առաքելության նպատակն իրականում Արևմուտքի համար «ոտնատեղ» հաստատելը չի՞ մեր երկրում։

• Արդյոք այդ «քաղաքացիական» առաքելության առաքելությունն իրականում ոչ թե մեզ համար է ( որում ինքս համոզված եմ), այլ ընդդեմ Իրանի՞ ու Ռուսաստանի՞։

• Արդյոք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվե՞լ...»։