կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-05 10:31
Սպորտ

Ռուսաստան-Հայաստան` 3:1

Ռուսաստան-Հայաստան` 3:1

Սանկտ Պետերբուրրգի «Պետրովսկի» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան պատասխան հանդիպումը:

Հանդիպման 25-րդ րոպեին մեր հավաքականից Մարկոս Պիզելին բացեց հանդիպման հաշիվը Յուրա Մովսիսյանի հիանալի փոխանցումից հետո, սակայն վայրկյաններ անց հակառակորդը հակագրոհ կազմակերպեց և 26-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի: Ինչպես խոստացել էին ռուս երկրպագուները, նրանք բոյկոտեցին հանդիպումը և առաջին կեսից հետո լքեցին մարզդաշտը` դատարկ թողելով Ակինֆեևի հետևի տրիբունան:

2-րդ խաղակեսի 59-րդ րոպեին Կերժակովի փոխարեն մեկնարկային կազմում հայտնված Պավլյուչենկոն, դուբլ ձևակերպեց: Սեփական դարպասը գոլ ընդունելուց հետո Հայաստանի ընտրանին նոր ուժով սկսեց գրոհել, սակայն Ժիրկովի նկատմամբ կանոնների խախտման հետևանքով մեր հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց: Հարվածն իրացրեց Պավլյուչենկոն և 73-րդ րոպեին դարձավ հեթ-թրիկի հեղինակ: Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը  գլխի շեշտակի հարվածով գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը, սակայն եզրային մրցավարը խաղից դուրս արձանագրեց: 

Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ դաշտի տերերի: Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 13 միավորով ավարտում է տուրը, իսկ Հայաստանը մնում է 8 միավորով: