կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-17 05:14
Սպորտ

Հայաստան-Ռուսաստան` կխաղան նաև վետերանները

Հայաստան-Ռուսաստան` կխաղան նաև վետերանները

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախօրեին` մարտի 25-ին, կանցկացվի ֆուտբոլային հանդիպում երկու պետութոյւնների վետերանների մասնակցությամբ. հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

 

Հանդիպմանը կմասնակցեն նախկինում հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կոֆտունը, Ապրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլիշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը, ինչպես նաև  Հայաստանի հայտնի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը և ուրիշներ։

 

Հետաքրքիր է, որ 1973 թ. Հայաստանի հավաքականի վետերանները «Արարատ» (Երևան) ակումբի կազմում դարձել են չեմպիոններ և ԽՍՀՄ գավաթակիրներ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ։

 

Հանդիպումը կկայանա «Միկա» մարզադաշտում Երևանի ժամանակով 15։00-ին։