Հայաստան-Ռուսաստան խաղը կկայանա "Հանրապետական" մարզադաշտում
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ 2011 թ.-ի մարտի 26-ին տեղի ունենալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպումը անցկացվելու է Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: «Մենք գերադասում ենք նորմալ խոտածածկի վրա խաղալ: Մենք չենք ցանկանում, որ մեզ տուգանեն ավելի մեծ մարզադածտում՝ «Հրազադանում» խաղալու համար, որը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին: Մենք տոմսերի գերավաճառքի ետևից չենք ընկել: Կան ավելի կարևոր բաներ» ,- «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը: