|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» առանցքային ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովը չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպմանը։
Բիստրովը վնասվածք է ստացել երեկ կայացած «Անժի»-«Զենիթ» գավաթային հանդիպման ժամանակ, երբ տանտերերի կիսապաշտպան Օդիլ Ախմեդովը կոպիտ սահընկում է կատարել։ Ծանր վնասվածքի հետևանքով ֆուտբոլիստը 5-6 ամսով թողել է մարզումները։
«Դա շատ ցավալի նորություն է, քանի որ թե' ակումբին, թե' հավաքականին սպասվում են կարևոր հանդիպումներ։ Ինչևէ, ֆուտբոլը դժվար է պատկերացնել առանց վնասվածքների»,- Դիկ Ադվոկատին է մեջբերում Советский спорт-ը։
Սակայն Ադվոկատը աջ եզրում ունի Բիստրովին համարժեք փոփոխություն` Ալան Ձագոև, ով իրեն լավ է դրսևորել վերջին հանդիպումներում։