կարևոր
6037 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 11:34
Քաղաքական

Ալե՛ն, դու ստում, ստում, ստում, ստում ես․ Գագիկ Համբարյան

Ալե՛ն, դու ստում, ստում, ստում, ստում ես․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է...

Կապիտուլյանտ Նիկոլի սպասարկու Ալենը երեկ Հ1-ով նաև մեղադրեց Ռուսաստանին մեզ խաբելու և պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար...

Թե բա «Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա»...

Մի քանի հարց ստախոս Ալենին. հետաքրքիր է, 2019 թ-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» ճղճղոցը պայմանավորվա՞ծ էր Մոսկվայի հետ, քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր, որ դրանով քանդվոմ է բանակցային գործընթացը և Նիկոլը լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա...

Եթե Նիկոլը դա արել է ինքնուրույն՝ առանց Մոսկվայի «դաբրոյի» և իմացության, որին ընդունում է որպես «դաշնակից, ավագ եղբայր», ապա մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալ ու նրան մեղադրել մեզ չպաշտպանելու մեջ...

Ըստ Ալենի ստացվում է, որ իրենց ապիկար իշխանությունը ի՛նչ ցանկանա անելու է ու ՌԴ-ն էլ պետք է Նիկոլի կատարածի համար պատասխա՞ն տա...

Պատերազմ սանձազերծելուց հետո Մոսկվան մի քանի անգամ առաջարկել է զինադարար կնքել, բայց Նիկոլը մերժել է և դիտավորյալ մեզ տարել է պարտության... Դրա համարա էլ է Մոսկվան մեղավո՞ր...

Չունենալով հայ-ադրբեջանական դեմարկացված և դելիմիտացված սահման պատերազմից հետո Նիկոլը ահռելի տարածքներ նվիրեց Ադրբեջանին ու հետո սկսեց Մոսկվայից պահանջել, որ իր գծած ոչ օրինական սահմանները ՌԴ-ն պաշտպանի՝ խաբելով սեփական ժողովրդին, թե իբր 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը զավեշտի ժանրից է...

2023 թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլը Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որի քավորներ են դառնում Մակրոնը և Միշելը ու դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից Արցախի հետագա շրջափակումը և կազմակերպվելիք ցեղասպանությունը ու հիմա դրա համար մեղավո՞ր է կրկին Մոսկվան, որի խաղաղապահները Նիկոլի շնորհիվ զրկվեցին իրենց իրավունքներից...

Ալենը ծպտուն չի հանում, որ այդ ամենի պատասխանատուները Ֆրանսիան ու ԵՄ-ն են...

Ալե՛ն, դու ստում, ստում, ստում, ստում ես...

Ի գիտություն ալենասերների, Ալենը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ լուրերի, փախել էր Հայաստանից և պատսպարվել էր Մոսկվայում՝ հայտնի շինարար-գործարարներ Հովհաննիսյանների մոտ... Հետաքրքիր է, որ Ալենը իր շեֆի այլանդակությունից հետո չէր մեկնել Վաշինգտոն, Բրյուսել, Փարիզ կամ Լոնդոն, այլ «թաքնվել» էր իր ատելի և ստախոս ռուսների մայրաքաղաքում...»