Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արաբական Միացյալ Էմիրությունների ամենաբազմազավակ բնակիչ 63-ամյա Դաադ Մուհամեդ Ալի Բալուշին իր առջեւ նպատակ է դրել` ամենաքիչը 100 երեխայի հայր դառնալ: Նա արդեն 17 օրինական կանանցից լույս աշխարհ է բերել 60 տղա եւ 30 աղջիկ: Բալուշին 50 թոռան պապիկ է, իսկ մի քանի շաբաթ անց պատրաստվում է կատարել իր 18-րդ հարսանիքը:
Ներկայումս ռեկորդակիր հայրիկը երեք կին ունի, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է ծննդաբերել հաջորդ ամիս: Բոլոր նախկին եւ ներկայիս կանանց Բալուշին ապահովել է տնով, մեքենայով, սպասավորներով:
Նա առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկան հասակում եւ ափսոսում է, որ շարիաթի օրենքները թույլ չեն տալիս միաժամանակ 4-ից ավելի կին ունենալ, այլապես 100 ժառանգ ունենալու երազանքը վաղուց կիրականացվեր:
Բալուշին իր կանանց ընտրում է աշխարհի տարբեր երկրներից` Ֆիլիպիններից մինչեւ Մարոկկո, ընդ որում` պարտադիր պայման է, որ ինքը իր ընտրյալների առաջին ամուսինը լինի: