Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը: Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես կգա դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար` ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ):
«Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,- խոսելով Վիվալդիի գործի մասին` նշում է Նիկոլայ Մադոյանը:
«Գինեսի»ռեկորդակիր ջութակահարը փաստում է`բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ` պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ:
Նշենք, որ, բացի այս գործից, համեգին կհնչեն նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: