|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տանը տեղի ունեցավ Ծիլ տիկնիային ստուդիայի՝ «Մարալն ու հայրիկը Արցախում» գրքի հիման վրա բեմադրված առաջնախաղը։ Գրքի հեղինակն է Մարինե Չարշավճյանը, ով ամուսնու՝ Շանթ Չարշավճյանի հետ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել է Արցախ և այնտեղ շարունակել իր ստեղծագործական ու մարդասիրական գործունեությունը։
Պատմությունը իրական մեծ սիրո մասին է՝ Արցախի հանդեպ։ Հեքիաթը գրված է Արցախի Մարտունու ենթաբարբառով և ունի կարևոր կրթական ու դաստիարակչական նշանակություն։ Այն ներկայացնում է Մարտունին՝ իր պատմական կառույցներով, արձաններով ու հերոսներով՝ երեխաներին փոխանցելով հայրենասիրության, հիշողության և արժեքների կարևորությունը։
Հեքիաթի առանցքային ուղերձն այն է, որ երբ մարդը մտածում է մյուսի մասին, որևէ խոչընդոտ անլուծելի չի լինում։ Մարալի հայրիկը, իր փոքրիկ դստեր հետ, Նոր տարին վերածում է հեքիաթի՝ կերպարանավորվելով Կաղանդ պապի և Ձյունանուշի կերպարներով, գյուղ առ գյուղ շրջելով, նվերներ բաժանելով և երեխաներին հեքիաթ պարգևելով։
Գրքի վաճառքից ստացված հասույթով ձեռք են բերվել նվերներ, որոնք բաժանվել են Շիրակի մարզում հաստատված արցախցի երեխաներին:
Ծիլ տիկնիկային ստուդիան ծրագիրն իրականացրել է «Լորիկ» հիմնադրամի աջակցությամբ։
Տեղահանությունից ի վեր «Լորիկ» հիմնադրամն աջակցում է արցախցի ստեղծագործ խմբերին՝ շարունակելու իրենց գործունեությունը, համախմբված պահելով արցախցի փոքրիկներին՝ Արցախի մշակույթի ու կոլորիտի շուրջ։
Աղբյուրը՝ aparaj.am-ի