|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:
Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է: Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ փոխանցել է իր աշակերտներին:
Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:
Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայություն