Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոստանջյանը նշեց, որ առաջարկում են օրենքում լրացումներ կատարել, որոնք վերաբերում են կարգազանց պատգամավորներին:
Ըստ այդմ` կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր աղմկում են, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս, խախտում կարգը: Նախատեսվում է ավելացնել կարգազանց պատգամավորներին պատժելու դրույթները հետևյալ դրույթով` պատգամավորներ, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Եվ այդ ժամանակ նիստը վարողը ոչ միայն հայտարարություն է անում կարգազանց պատգամավորի վերաբերյալ, այլ նաև հաղորդում է ուղարկում իրավապահ մարմիններին:
Զարուհի Փոստանջյանը ելույթի ժամանակ դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով, ի դեպ, այսօրվա նիստի ընթացքում կարգադրել էր անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը:
«Դուք` որպես նիստը վարող, չարաշահում եք ձեր լիազորությունը` անջատելով խոսափողը և անհարկի զրկելով խոսքի իրավունքից: Ձեր մասով էլ պետք է օրինագիծ մշակեմ, որովհետև հատկապես Դուք եք ռեկորդ սահմանել` այդ իրավունքը չարաշահելով: Նիստը վարողն է խախտում կարգը, ուստի պատժամիջոցներ պետք է լինեն նիստը վարողի նկատմամբ»,- ասաց պատգամավորը: