Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին մկնանման կրծողների քանակը նվազել է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսական հողատարածքներում կրծողների քանակի նվազեցմանն ուղղված միջոցառումներին` նա նշեց, որ անցյալ տարի, 2009-ի համեմատ, դրանցով վարակված տարածքները կրճատվել են 28 հեկտարով: Պայքարն իրականացվել է թունանյութերով:
Ըստ բանախոսի` կրծողների դեմ պայքարը գերխնդիր է գյուղատնտեսական բնագավառի աշխատողների եւ մասնագետների համար, քանի որ դրանք վնասում են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերը, այլեւ պտղատու այգիները:
Օրեր առաջ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի` Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներում սպասվում է մորեխների հարձակում:
Մ. Գալստյանը հիշեցրեց, որ Հայաստանը մորեխների հարձակման է ենթարկվել երկու անգամ` 1960-70-ական թվականներին: 2010 թվականից սկսած` հիմնախնդիրը դարձյալ սրվել է, եւ հարկավոր է լրջորեն պայքարել այդ միջատներ դեմ, քանի որ դրանք համարվում են գյուղոլորտի ամենավտանգավոր վնասատուները. մորեխները հարձակվում են մեծ խմբերով եւ պատճառում հսկայական վնասները: Դրանց դեմ պայքարի միակ միջոցը նույնպես թունաքիմիկատներն են: